FlyGeorgia-ն մտադիր է դեպի Երևան թռիչքներ իրականացնել![]() ![]() PanARMENIAN.Net - Քաղավիացիայի գլխավոր վարչությունը դեռ 2013թ․ հունիսի 26-ին հաստատել էր FlyGeorgia ավիաընկերության թռիչքների ցանկը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, ընկերությունը պլանավորում էր արդեն հուլիսի 1-ից շաբաթական 7 թռիչք իրականացնել դեպի Երևան, բայց ժամանակավորապես դադարեցրել է դրանք մինչև հուլիսի 30-ը։ «Կարծում եմ, ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացրել արդեն օգոստոսին»,- նշեց նա։ Համաձայն Routes-news.com-ի, FlyGeorgia-ն հաջորդ ամսից մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Երևան ու Ակթաու (Ղազախստան)։ «Թբիլիսիում տեղակայված FlyGeorgia-ն պլանավորում է դեպի Ակթաու ու Երևան թռիչքներ սկսել օգոստոսի երկրորդ շաբաթից»,- ասել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Շիին Թոմասը։ Դեպի Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթը 6 անգամ։ Թոմասը նաև հայտնել է, որ ընկերությունը մտադիր է CRJ200 ինքնաթիռ բերել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |