ԼՂՀ ՊԲ հրամանատար. Արտակ Բուդաղյանը մինչ օրս էլ մեր բանակի հպարտությունն է

ԼՂՀ ՊԲ հրամանատար. Արտակ Բուդաղյանը մինչ օրս էլ մեր բանակի հպարտությունն է

PanARMENIAN.Net - «Արտակ Բուդաղյանը մինչ օրս էլ մեր բանակի հպարտությունն է։ Նրա զորամասն այս կիսամյակի արդյունքներով լավագույնն է ճանաչվել: Նա իր պարտականությունները կատարել է բարեխիղճ ու գրագետ», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը, փոխանցում է karabakh-open.info-ն:

ՊԲ հրամանատարի խոսքով, որևէ մեկի մոտ կասկած չպիտի առաջանա, որ Արտակ Բուդաղյանի կամ այդ դեպքի հետ կապված իրականանալու է արդարադատությունը:

«Այնուամենայնիվ, որ Արտակ Բուդաղյանն իր մեղքի բաժի՞նն ունի» հարցին ՊԲ հրամանատարը պատասխանել է. «Իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, դա դատարանն է հայտատարարելու»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---