Սիրիահայեր տեղափոխող գնդակոծված ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են![]() ![]() PanARMENIAN.Net - Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից գնդակոծված Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: «Ովքեր թեթև վնասվածքներ ունեին, անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և տուն գնացել, իսկ ավելի լուրջ վերքեր ունեցողները ապաքինվում են հիվանդանոցում», - ասաց նա: Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալներով, հուլիսի 23-ին ավտոբուսների վրա հարձակման հետևանքով զոհվել է հայազգի 40-ամյա Թամար Սիրունյանը, 17 հայ վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |