Սիրիահայեր տեղափոխող գնդակոծված ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են

Սիրիահայեր տեղափոխող գնդակոծված ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են

PanARMENIAN.Net - Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից գնդակոծված Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

«Ովքեր թեթև վնասվածքներ ունեին, անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և տուն գնացել, իսկ ավելի լուրջ վերքեր ունեցողները ապաքինվում են հիվանդանոցում», - ասաց նա:

Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալներով, հուլիսի 23-ին ավտոբուսների վրա հարձակման հետևանքով զոհվել է հայազգի 40-ամյա Թամար Սիրունյանը, 17 հայ վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---