Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը` այս աշնանը, Սանկտ-Պետերբուրգում![]() 27 հուլիսի 2013 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Մեր նախորդ հանդիպումից հետո բավական լուրջ աշխատանք է կատարվել, որը շոշափելի արդյունքներ է տալիս: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր, ինչը և մեր նպատակն էր` դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, և կարելի է փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են», - ասել է վարչապետ Սարգսյանը: Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու և հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և հայ գործընկերներին փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետըերբուրգում այս տարի աշնանը: Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |