ՀԲԸՄ նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանին Մովսես Խորենացի մեդալ է հանձնվել

ՀԲԸՄ նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանին Մովսես Խորենացի մեդալ է  հանձնվել

PanARMENIAN.Net - Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում հայ մտավորականին է հանձնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ տասնամյաներ ի վեր Թիթիզյանը ծառայել է հայ ազգին իր համոզմունքներին, հավատքին և իդեալներին համապատասխան ու իր գործունեությամբ մշտապես արժանացել հայ հասարակայնության բացարձակ հարգանքին:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հ.Բ,Ը,Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Նազար Նազարյանը, Սեմ Աիմոնյանը և ուրիշներ, ինչպես նաև ԱՄՆ արևելյան և արևմտյան ափերի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---