29 հուլիսի 2013 - 20:29 AMT
Գյուղնախարարը ԳԱՄԿ-երի ղեկավարներին կոչ է արել չսպասել ֆինանսական հոսքերի, այլ՝ ստեղծել դրանք

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների(ԳԱՄԿ) ղեկավարներին: Նախարարն ընդհանուր առմամբ արդյունավետ գնահատելով մարզային կենտրոնների աշխատանքը՝ ԳԱՄԿ-երի ղեկավարներինհորդորել է բերքահավաքի այս եռուն շրջանում բարձրացնել աշխատանքի ռիթմն ու որակը: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Մեր սպասելիքները ձեզնից ավելին են, դուք այսօր կոչված եք գործուն աջակցություն ցույց տալ ոչ միայն ոլորտի առջև կանգնած այսօրվա խնդիրների հաղթահարմանը, այլև հեռահար հարցերի լուծմանը՝ այլընտրանքային եկամուտների ապահովմանը, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձիներդրմանն ու տեղայնացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով նոր շուկաների հետազոտմանն ու մարքեթինգային տեղեկատվությաններդրմանը»:

ԳԱՄԿ-երի ղեկավարներները նախարարին զեկուցեցել են ընթացիկ աշխատանքների մասին, խոսել առկա խնդիրներից, կոնկրետ առաջարկներ ներկայացրելիրենց գործունեությունն առավել համակարգված կազմակերպելու նպատակով: Նախարարը ԳԱՄԿ-երի ղեկավարներին կոչ է արել չսպասել ֆինանսական հոսքերի, այլ՝ ստեղծել դրանք եղած ռեսուրսներից, քանի որ հետագայում այս կենտրոններն անցնելու են լիակատար ինքնաֆինանսավորման: Մարզային կենտրոնների ղեկավարները կոնկրետ հանձնարարականներ են ստացել աշխատանքների վերակառուցման, տեղերում մատուցվող ծառայություններիբարելավման վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի, Շիրակի մարզերի ԳԱՄԿ-ներիղեկավարներին բավարար ցուցանիշներ ապահովելու համար, իսկ Արարատի, Լոռիի և Տավուշի ԳԱՄԿ-երի ղեկավարներին հորդորել է բարձրացնելաշխատանքի արդյունավետությունը: