Հալեպի շրջափակումը վերանում է. Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը բացվել է

Հալեպի շրջափակումը վերանում է. Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը բացվել է

PanARMENIAN.Net - Այսօր Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Ալ Խանասեր բլուր կոչվող շրջանը, որտեղով անցնում է Հալեպ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: Այս ճանապարհով հնարավոր է հասնել մինչև Հալեպի միջազգային օդանավակայան: Այս ճանապարհով հնավարոր է նաև քաղաք մտցնել պարեն, փոխադրամիջոցների ելքումուտք ապահովել, գրում է yerakouyn.com-ը` հղում տալով syrianow կայքին:

Շրջափակման պատճառով հայաշատ Հալեպում արդեն հացի, ուտելիքի ու վառելիքի կարիքը սրվում էր: Հացի փռերի դիմաց հսկայական հերթեր են: Հացը նաև զգալի թանկացել էր: Գործում են միայն պետական փռեր, մասնավորները չեն աշխատում, ու կեսօրին հաց ունենալու համար առավոտ վաղ Հալեպի բնակիչները պետք է հերթ կանգնեին: Արդեն նույնիսկ հացի սև շուկա էր առաջացել. PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---