Արցախի պետական համալսարանը նոր ռեկտոր կունենա

Արցախի պետական համալսարանը նոր ռեկտոր կունենա

PanARMENIAN.Net - Այն, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախորդ նախագահների համամետ ավելի շատ է վստահում կանանց՝ դա նորություն չէ և պարզ երևում է նախագահության տարիներին վարվող կադրային քաղաքականությունից, գրում է karabakh-open.info-ն:

Այսօր Արցախում կանայք ներգրավված են կառավարման տարբեր ոլորտներում, ավելին զբաղեցնում են բարձր պաշտոններ, իսկ վերջերս կատարված կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ «կանայք ավելի են ամրապնդում իրենց դիրքերը»։ Բոլորովին վերջերս նախագահը որոշեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին էլ կին նշանակել. ԿԸՀ նախագահն այժմ Սրբուհի Արզումանյանն է։ Շատ շուտով, մեր տեղեկություններով, կին կլինի նաև Արցախի պետական համալսարանի ռեկտորը. մայր բուհը կղեկավարի ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայիս պետ Մանուշ Մինասյանը։

Հիշեցնենք, որ բացի վերոնշյալներից, ԱԺ 33 պատգամավորներից 4-ը կանայք են, կառավարությունում 2 կին նախարար կա՝ մշակույթի և երիտասարդության ու առողջապահության, կին է նաև գերագույն դատարանի նախագահը։ Հանրապետության 229 համայնքի ղեկավարներից 11-ը կանայք են։ Այժմ Արցախում չկա շրջվարչակազմի կին ղեկավար։ Կանայք բարձր պաշտոններ չեն զբաղեցնում նաև ուժային կառույցներում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---