Սերժ Թանկյանը կոչ է արել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև ընդունել (վիդեո)

Սերժ Թանկյանը կոչ է արել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև ընդունել

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի լիդեր Սերժ Թանկյանը Hollywood Bowl-ում հուլիսի 29-ին հանդես է եկել համերգով, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Երգչը համերգի ընթացքում հանդես է եկել կոչով, որտեղ մասնավորապես, ասել է.

«Պատկերացրեք, որ նրանք, ովքեր ուզում են դառնալ միջազգային հանրության մաս, լռեին Հոլոքոստի մասին: Այժմ նման բան է տեղի ունենում: 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մասին լռում են:

Պատկերացրեք, որ 1940-ականներին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, Ամերիկան չմտներ պատերազմի մեջ ու չկանգներ Միացյալ թագավորության կողքին: Պատկերացրեք, որ Ամերիկան կանգներ Գերմանիայի կողքին ու ասեր, որ ժխտում է Հոլոքոստը և երբեք այդ եզրույթը չի օգտագործի քաղաքականության մեջ: Պատկերացրեք, որ Լոս-Անջելեսում ապրող հրեաները երբեք մեր կառավարությունից չլսեին «հոլոքոստ» բառը: Դա հենց այն է, ինչ հիմա զգում են հայերը, հույները, ասորիները, երբ մեր իշխանությունները չեն ասում «ցեղասպանություն» բառը»:

Սերժ Թանկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը Հայոց ցեզասպանությանը վերաբերող արդար բանաձև ընդունել, այնպես, ինչպես աշխարհի մյուս ցեղասպանությունների դեպքում է եղել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---