«Գլորիա» կարի ֆաբրիկան մեծացնում է արտահանման ծավալը, Լոռու մարզում ստեղծում նոր աշխատատեղեր

«Գլորիա» կարի ֆաբրիկան մեծացնում է արտահանման ծավալը, Լոռու մարզում ստեղծում նոր աշխատատեղեր

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 29-ը: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա: Պատվիրատուն է տրամադրում ոչ միայն հումքը և նյութերը, այլև տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար:

Դեռևս 2009թ. «Գլորիան» ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորում, որի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը: 2013թ. հունվարին երկու ընկերությունները համագործակցության պայմանագիր են կնքել ևս հինգ տարով:

Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը, գործադիրն ընդունել է մաքսային ռեժիմի ժամկետը դարձյալ երկարաձգելու որոշում, որի շնորհիվ կապահովվի «Գլորիայի» բնականոն զարգացումը, կմեծանա արտահանման ծավալը, Լոռու մարզում կստեղծվեն նոր աշխատատեղեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---