Լիտվայում Հայաստանի դեսպանը և Սեյմասի նախագահը անդրադարձել են վիլնյուսյան գագաթաժողովին

Լիտվայում Հայաստանի դեսպանը և Սեյմասի նախագահը անդրադարձել են վիլնյուսյան գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ՝ կողմերը կարևորել են միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկեցին խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարևորվել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթաժողովը և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---