ՌԴ ՆԳԳՎ. «Մատվեևյան» շուկայի միջադեպից հետո բերմանն ենթարկվածների թվում հայեր չկան

ՌԴ ՆԳԳՎ. «Մատվեևյան» շուկայի միջադեպից հետո բերմանն ենթարկվածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացել է ՌՀՄ ղեկավարության և Մոսկվա քաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է «Մատվեևյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՌՀՄ-ից:

Ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ անկարգությունների արդյունքում ուստիկանություն բերմանն ենթարկված քաղաքացիների թվում հայեր չկան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Պոդոլսկում Ճանապարհատրանսպորտային հայտնի պատահարի լուսաբանմանը ռուսական և հայկական լրատվամիջոցների կողմից:

Կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական նպատակ հետապնդելով ստեղծել փոխադարձ շփումների առավել արդյունավետ մեխանիզմ` ազգամիջյան բնույթ կրող հնարավոր միջադեպերը կանխարգելելու համար: Համաձայնություն է ձեռք բերվել նաև անցկացնել մի շարք համատեղ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ ՌԴ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել մոսկովյան բոլոր բաց վաճառակետերում այն բանից հետո, ինչ շաբաթ օրը ձմերուկների վաճառողի և գլխավոր հետախուզության վարչության օպերատիվ աշխատակցի միջև ընդհարում եղավ Մոսկվայի Մատվեևյան շուկայում:15-ամյա աղջկա բռնաբարելու կասկածանքով կալանավորված 18-ամյա Մագոմեդ Մագոմեդովի հարազատները բախվել են իրավապահների հետ, ինչի արդյունքում գլխավոր հետախուզության վարչության օպերատիվ աշխատակցի գլխին հարված է հասցվել. առաջիկայում ոստիկանության կապիտան Անտոն Կուդրյաշովին բարդ վիրահատություն է սպասվում

Անձը ստուգելու և հնարավոր հանցավոր գործունեությունը ստուգելու նպատակով մոսկովյան ոստիկանները շուկաներից բերման են ենթարկել ավելի քան 300 մարդու` շուկաների ապաքրեականացման գործողությունների շրջանակում: Ոստիկանները, մասնավորապես, ստուգում են միգրացիոն փաստաթղթերը, աշխատելու իրավունքը և շուկայի աշխատակցի սերտիֆիկատների առկայությունը:

Իսկ հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում բեռնատարի վարորդը Հրաչյա Հարությունյանը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Միջադեպը լուսաբանելիս ռուսական լրատվամիջոցներն առանձնակի ջանասիրությամբ ընդգծում էին վարորդի ազգությունը, համապատասխան փաստաթղթեր չունենալը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---