«Ֆոնտեռա» ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքն արգելվել է

«Ֆոնտեռա»  ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքն արգելվել է

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը գրավոր հանձնարարական է տվել Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:

Նշենք, որներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում, սովորաբար, բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---