«Արարատ գրուպ» հանքային ջրերի գործարանում ևս 250 աշխատատեղ կստեղծվի

«Արարատ գրուպ» հանքային ջրերի գործարանում ևս 250 աշխատատեղ կստեղծվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է այցելել է «Արարատ գրուպ» հանքային ջրերի գործարան: Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով սարքավորումների ներմուծման համար ՀՀ կառավարությունն «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին 2 անգամ աջակցություն է ցուցաբերել` երկարաձգելով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գործարանի գործարկման նախապատրաստական աշխատանքներին, արտադրական հզորություններին: Գործարկման արդյունքում կստեղծվի մոտ 250 աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Շուրջ 27 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով` շենքեր և շինություններ` 5 մլն ԱՄՆ դոլար, սարքավորումներ` 14 մլն ԱՄՆ դոլար, շրջանառու միջոցներ` 7-9 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան 1 ժամում շշալցնել մինչև 30 հազար շիշ, իսկ արտադրանքի շուրջ 70 տոկոսը նախատեսվում է արտահանել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---