Կառավարության և IFAD-ի համատեղ ծրագրերը լուրջ առաջընթաց են ապահովել գյուղատնտեսության ոլորտում

Կառավարության և IFAD-ի համատեղ ծրագրերը լուրջ առաջընթաց են ապահովել գյուղատնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին, կառավարության ղեկավարը կարևորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարևորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար: «Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, և ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար»,-ասել է վարչապետ Սարգսյանը:

Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած և նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել և նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---