Արգենտինացի լրագրողը ադրբեջանական «սև ցուցակը» բարբարոսական ու խղճուկ մեթոդ է անվանել

Արգենտինացի լրագրողը ադրբեջանական «սև ցուցակը» բարբարոսական ու խղճուկ մեթոդ է անվանել

PanARMENIAN.Net - Արցախ այցելածների Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակում», որը 335 անուն է ընդգրկում, կան նաև արգենտինական խոշորագույն International Policy in Clarín թերթի գլխավոր խմբագիր Մարսելո Կանտելմիի և հայազգի արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանի անունները:

Մարսելո Կանտելմին Արցախ է այցելել 2005 թվականին: Նա հայտարարել է, որ նման ցուցակի հրապարակումը բարբարոսական քայլ է, որը միայն քամահրանքի է արժանի: Դա նաև խտրականության դրսևորում է, որը պատմականորեն օգտագործել են բռնակալները՝ կոպտորեն խախտելով բազմակարծության իրավունքը: «Այսպիսի խղճուկ մեթոդներով են ադրբեջանցիները ժխտում հայերի իրավունքը նրանց պատմական հողերի հանդեպ»,-նշել է Կանտելմին:

«Այդ ցուցակը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ նաև բռնատիրական միջոցներ է կիրառորւմ, ինչպես օրինակ այս «սև ցուցակն» է, պատժելու համար մարդկանց, անկախ ազգային պատկանելությունից, որոնք նպաստում են Լեռնային Ղարաբաղի սոցիալական, տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը»,-հայտարարել է իր հերթին Արգենտինայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Թաբակյանը:

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---