«Սև ցուցակ». Ուկրաինան տեղի՞ է տալիս Ադրբեջանին

«Սև ցուցակ». Ուկրաինան տեղի՞ է տալիս Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «սև ցուցակի» հետ կապված պատմությունը շարունակություն ստացավ: Չնայած այդ քայլի ակնհայտ հիմարությանն ու անիմաստ լինելուն, Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղի է տվել իր ադրբեջանցի պաշտոնակիցներին, հավանաբար, Ադրբեջանի հետ բազմամիլիոնանոց պայմանագրերից զրկվելու վախից դրդված, այդ թվում նաև ռազմական ոլորտում:

Մասնավորապես, Ուկրաինայի ԱԳՆ-ն քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «հարկավոր է պահապնել այն երկրների օրենսդրությունը, որտեղ նրանք ճամփորդում են»: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ելենա Վաշչենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանում Արցախ այցելած 335 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու հետ, որտեղ նաև 8 ուկրաինացիներ կան, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Հավանաբար, Ելենա Վաշչենկոն չգիտի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, հետևաբար, Արցախ այցելելով, Ուկրաինայի քաղաքացիները պետք է պահպանեն Արցախի Հանրապետության օրենքները:

Թեև չի բացառվում, որ նման լղոզված մեկնաբանությունը կոչված էր «և մերոնց, և ձերոնց» գոհացնելու, չփչացնելով հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ:

Դե իսկ եթե ոչ, ապա գումարներ կորցնելու վախը, կամ ինչն ավելի վատ է, տարրական անինքնուրույնությունը պետական մակարդակով կարող են հանգեցնել նրան, որ Ուկրաինան Ադրբեջանի օրինակով կդառնա ծաղրի առարկա ողջ աշխարհի համար:

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջապես հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 մարդկանց անուններից, որոնք այցելել են Արցախ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---