Հայ պատմաբանները պահանջում են 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի դենոնսացիան

PanARMENIAN.Net - 85 տարի առաջ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական ամոթալի պայմանագրով չեղյալ հայտարարվեց 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեվրի պայմանագիրը, որը կնքել էին Եվրոպան եւ Ճապոնիան Հայաստանի եւ Սուլթանական Թուրքիայի հետ: Սեւրի պայմանագրի համաձայն, Թուրքիան Հայաստանին պետք է վերադարձներ ավելի քան 90 հազար կիլոմետրի հասնող օկուպացված տարածքներ: Այդ մասին հայտարարեց Հայ մտավորականության համազգային խորհրդի պատասխանատու Ռաֆայել Համբարձումյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ժողովի ժամանակ: Ժողովին մասնակցող քաղաքական կուսակցությունների եւ հայրենակցական միությունների անդամները, դիտարկելով պայմանագրի կնքման պատմական գործոնները, նշեցին, որ «ռուս-թուրքական պայմանագրի գլխավոր նպատակն էր, որ Թուրքիան կարողանա իրեն կցել Հայաստանի եւ Հունաստանի տարածքները, պահպանի 1918 թվականին Կովկասի թաթարների համար ստեղծված «Ադրբեջան» անունով պետությունը եւ այդպիսով վերջնակետին հասցնի Հայոց ցեղասպանությունը»:



Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիրը կնքվել է երրորդ կողմի` Հայաստանի բացակայության պայմաններում, ինչն անօրինական է միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից: Պատմաբանների խոսքերի համաձայն, այսօր այն կարելի է անվավեր ճանաչել միջազգային դատական ատյաններում: Մտավորականների ժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի ՀՀ Ազգային ժողովից պահաջում են ճանաչել 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի անօրինությունն ու անիրավությունը եւ Խորհրդային Ռուսաստանի կողմից Խորհրդային Հայաստանին պարտադրված 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի անվավերությունը:



Նշենք, որ նույնիսկ եթե Մոսկվայի պայմանագիրը դենոնսացիայի ենթարկեն, Հյաստանը դրանից ոչինչ չի շահի: Բանը նրանում է, որ պայմանագիրը ստորագրած կողմերից այսօր գոյություն ունի միայն Թուրքիան, եւ այդպիսով նրանք չեն կարող դիտարկվել որպես միաջազգային իրավունքի սուբյեկ: Փաստորեն, չկա մեկը , որ կարողանա այն դենոնսացիայի ենթարկել, իսկ դրանից շահում էմիայն Թուրքիան: Բացի այդ, Սեւրի պայմանագիրը եւս կարող է անվավեր ճանաչվել, քանի որ Թուրքիան այն չի վավերացրել: Այս առումով, ավելի տրամաբանական է չպահանջել Հայաստանի առաջին հանարապետության կամ ՀՍՍՀ կողմից ստորագրված այս կամ այն միջազգային պայմանագրի դենոնսացիան, այլ ճշտել, որ երկրի իրավահաջորդն է հանդիսանում ՀՀ-ը, ինչպես նաեւ Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---