Բակո Սահակյանն այցելել է Մարտունիում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ

Բակո Սահակյանն այցելել է Մարտունիում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունի շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և առողջապահության ոլորտներին:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձևաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---