Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին![]() 23 օգոստոսի 2013 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին: Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 2008թ., այն գտնվում է Մոսկվայի Օլիմպիական պողոտայում: Եկեղեցու բացմանը ներկա կգտնվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՌԴ պաշտոնյաներ: Այստեղ կլինի նաև ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի նստավայրը: Հին հայկական Սբ Հարության եկեղեցին գտնվում է Մոսկվայի հայկական գերեզմանոցում, այն կառուցվել է դեռևս 1815 թվականին: 1917թ. հետո դա միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին էր Մոսկվայում, մյուս երկուսը խորհրդային տարիներին քանդվել են: իսկ Սբ Հարության եկեղեցին օգտագործվել է խորհրդային տարիներին որպես արհեստանոց և հավատացյալներին է վերադարձվել 1956 թվականին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |