Բակո Սահակյանն այցելել է «Շուշի» գյուղ.ապրանքների նորաբաց շուկա![]() 24 օգոստոսի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշիում բացված «Շուշի» գյուղատնտեսական ապրանքների շուկա: Նախագահը կարևորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ համարելով այն օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը և զբոսաշրջության առաջընթացին: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |