Երևանում ընթանում է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երևանում ընթանում է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Երևանում իր աշխատանքն է շարունակում տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն են հայկական կողմից` Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, հոբելյանական նիստը վկայում է այն մասին, որ հանձնաժողովը կատարում է իր վրա դրված առաքելությունը: «Նիստը միտված է տնտեսական և այլ ոլորտներում կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,-ասել է նա ընդլայնված նիստում: Վահրամ Ավանեսյանը հավելել է, որ չնայած հեռավորությանն ու տարբեր տնտեսական կառուցվածքին, Հայաստանն ու Բելառուսը գտնում են փոխշահավետ համագործակցության ուղիներ:

Իր հերթին Միխայիլ Ամելյանովիչը նշել է, որ ապրանքաշրջանառության մակարդակը երկրների միջև «ստիպում է մտածել համագործակցության նոր մակարդակի անցնելու մասին արյդունաբերական կոոպերացիայի ու փոխադարձ ներդրումների հաշվին»: «Այսօրվա դրությամբ Բելառուսի ու Հայաստանի միջև չկան տնտեսական կամ քաղաքական խնդիրներ»,-ասել է նա: Նա հիշեցրել է գյուղատնտեսության ոլորտում մի շարք գյուղատնտեսական ծրագրերի իրականացման մասին, ըստ որի Բելառուսը տեխնիկա կառաքի Հայաստան:

Բելառուսական ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստանում կգտնվի օգոստոսի 26-28-ը: Ըստ պաշտոնական տվյալների, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2013թ. հունիսի դրությամբ կազմել է 2 671,2 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բելառուս է արտահանվել էթիլային սպիրտ, ոսկերչական զարդեր, թանկարժեք մետաղներ, ծիրան, դեղձ, կեռաս, հանքային ջրեր, իսկ Բելառուսից Հայաստան են ներկրվել տրակտորներ, ոչ հում նավթ ու նավթամթերք, խտացրած և չոր կաթ, սերուցք և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---