Աննա Չապմանն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում![]() 27 օգոստոսի 2013 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն ապօրինի է համարել մի խումբ ռուս լրագրողների այցը ԼՂՀ: Այդ մասին գրում է 1news.az-ը: «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելությունների» հարցում և անձինք, որոնք նման այցեր են կատարում, անցանկալի անձ կհամարվեն մեր երկրում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղարաբաղ են ժամանել մի խումբ ռուսաստանցի լրագրողներ ու հասարակական գործիչներ, այդ թվում նաև ռուսական հետախուզության նախկին աշխատակից Աննա Չապմանը, որն այժմ հեռուստահաղորդավար է: Խմբի կազմում են նաև ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը: Ինչպես PanARMENIAN.Net ին են ասել խմբի անդամները, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները ծիծաղից բացի այլ զգացողություն չեն առաջացնում: «Դա նույնիսկ գավառամտություն չէ, դա ավելի վատ է»,-ասել են նրանք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |