Արցախի ներդրումային հիմնադրամում կլոր սեղան է կազմակերպվել

Արցախի ներդրումային հիմնադրամում կլոր սեղան է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին «ՕՊՈՌԱ Ռոսիի» փոքր և միջին ձեռնարկատիրության համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տարածքների խորհրդի նախագահ Պավել Սիգալը, ով Ստեփանակերտ է ժամանել ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների պատվիրակության կազմում, մասնակցել է Արցախի ներդրումային հիմնադրամում կայացած կլոր սեղանին։

Պավել Սիգալը հանդես է եկել դասախոսությամբ, որում մասնավորապես ներկայացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների կազմավորման և զարգացման Ռուսաստանի փորձը, ինչպես նաև նման աջակցության տեսակներն ու ձևերը։ Նա նաև պատասխանել է փոքր և միջին ձեռնարկատիրության ընդլայնման ոլորտում ռուսաստանյան օրենսդրության և տարածքային տնտեսության զարգացման գործում նրա ունեցած դերի վերաբերյալ հարցերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---