Ադրբեջանական մամուլը աշխարհի կեսին իր պետության թշնամին է համարում

Ադրբեջանական մամուլը աշխարհի կեսին իր պետության թշնամին է համարում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը, մասնավորապես՝ «Ենի Մուսավաթը», արդեն մի քանի ամիս գրում է Ադրբեջանում հնարավոր հեղաշրջման մասին: Օրինակ, «Ադրբեջանում պետական հեղաշրջման տագնապը» հոդվածում ասվում է, որ վերջին օրերին Ադրբեջանում ուժեղացվում է պետական շենքերի պահպանությունը, ոստիկանությունը բնակչությունից առգրավում էորսորդական հրացանները, միևնույն ժամանակ ԱՄՆ-ից հաղորդագրություն է ստացվում, համաձայն որիԱդրբեջանում հեղաշրջում է հնարավոր, իսկ Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել այդ պետություն: Ըստ թերթի, կան ուժեր և նույնիսկ պետություններ, որոնք շահագրգռված են, որ Ադրբեջանում անկարգություններ լինեն: «Այդ ուժերն, անկասկած, գլխավորում է Ռուսաստանը»,- պնդում է թերթը՝ նշելով, որ «անմասն չեն նաև Իրանն ու Հայաստանը»: Առանց Հայաստանի, հավանաբար, Ադրբեջանի ոչ մի ԶԼՄ ուղղակի կյանք չունի:

Թերթն Ադրբեջանի թշնամիների ցանկում ընդգրկել է նաև Բաշար Ասադի Սիրիան: Ըստ պարբերականի, օգոստոսի 15-ին «Բուլա դենիզ» նավթահանքում հնչած պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը, որը մինչ օրս չի հաջողվում մարել, վկայում են «ահաբեկիչների մտադրությունների լրջության մասին». ավելին՝ այն իրականացվել է «ռուսական հատուկ ծառայությունների կողմից»:

Թերթը գալիս է այն եզրահանգման, որ՝ չնայած արտաքին մերձեցմանը պաշտոնական Բաքվի հետ, «Ռուսաստանը չի հրաժարվել իր բացասական վերաբերմունքից ալիևյան իշխանությունների նկատմամբ»:

«Ենի Մուսավաթի» ամբողջ հոդվածը ոչ մի քննադատության չի դիմանում և ուղղված է բացառապես ԱՄՆ և ԵՄ երկրներին: Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի շեմին, երբ Արևելյան գործընկերության շրջանակներում ստորագրվելու է ԵՄ հետ համաձայնագիրը, Բաքուն փորձում է Եվրոպային ներկայանալ որպես մի պետություն, որը ցանկանում է ենթարկել Ռուսաստանին: Ավելին, չնայած Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումներին, որ Ադրբեջանը չի միջամտի Սիրիայի գործերին, դա ամենևին էլ այդպես չէ: Եթե Թուրքիան ստիպի Բաքվին մասնակցել Սիրիայի դեմ այդ անհասկանալի հարձակմանը, ապա Իլհամ Ալիևի համար շատ դժվար կլինի: Մի կողմից, կռվելու ցանկություն կա՝ Ղարաբաղի հարցում ԵՄ-ին հաշիվ ներկայացնելու միտումով: Մյուս կողմից, դա սպառնում է հարուցել Պուտինի ցասումը, որն արդեն իսկ հզորացնում է ռազմածովային խմբավորումը Կասպից ծովում, և հարկ եղած դեպքում կհարվածի կարևորագույն օբյեկտներին, այդ թվում նավթագազային համալիրին: Ճիշտ է, գործը դրան չի հասնի, հավանաբար, Ալիևին կբավարարի սթափ մտածողությունը Սիրիայի հանդեպ կտրուկ քայլերի չդիմելու համար:

Բանն այն է, որ ընտրություններն Ադրբեջանում ինչպես միշտ կանցնեն ճնշման ներքո և կկեղծվեն: Նշենք, որ դա ամբողջ հետխորհրդային տարածքի ընդհանուր թերությունն է: Սակայն Բաքուն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքը բացառիկ է ու անփոխարինելի Կովկասում, ուստի հայտնվում են նման կասկածելի հրապարակումներ, որտեղ ճիշտը միայն այն է, որ այրվում է «Բուլա դենիզը»: Մնացած ամեն ինչը զուտ կոնսպիրոլոգիայի դրսևորում է, որով այդքան տարվել են Ադրբեջանում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---