Եվրոպայի և ԱՊՀ երկրների ֆինանսական հաշտարարները հոկտեմբերին կհավաքվեն Երևանում![]() 10 սեպտեմբերի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է ամենամյա կոնֆերանս՝ «Ֆինանսական Օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի Հաշտարարի գրասենյակում, խորհրդաժողովին կմասնակցեն սպառողների ֆինանսական իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, ԱՄԷ, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, ինչպես նաև հայկական բանկերի, ապահովագրական ընկերությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում ելույթով հանդես կգան Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների հաշտարար Կարոլին Միտչելը և ֆինհաշտարար Ուիլյամ Պրասիֆկան: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ: Ֆինանսական համակարգի հաշտարարի Գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականի հունվարի 24-ից: Գրասենյակի ստեղծման պահից ի վեր՝ 2009թ. հունվարի 24-ից մինչ օրս այն մի քանի փուլ է անցել՝ կազմակերպչական, երբ նոր ինստիտուտ էր ստեղծվում և վիճահարույց հարցերը շատ էին, ճանաչված դառնալն ու բնակչության շրջանում վստահություն նվաճելը: Սկզբնական շրջանում, երբ գրասենյակն ընդամենը երկու աշխատակից ուներ և գտնվում էր ԿԲ շենքում, նրա գոյության մասին գիտեր հարցվածների ընդամենը 12 տոկոսը, որից 4 տոկոսը սոսկ ընդհանուր պատկերացում ուներ գրասենյակի մասին: 2009թ. ստացվող բողոքիների 70 տոկոսը դուրս էր գրասենյակի իրավասությունից; Իսկ 2011-ին արդեն հարցման մասնակիցների 95 տոկոսը գիտեր ֆինանսական հաշտարարի աշխատանքի մասին: Ըստ գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանի, գրասենյակի աշխատանքի կարևոր ուղղություններից է գործընկերային հարաբերությունների ստեղծումը ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում ներդրվել է հաշտեցման ինստիտուտը ֆինանսական կազմակերպությունների հետ վեճերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |