ԱՄՆ Ռեզերվային ծառայությունն առաջիկա երկու օրում կորոշի եվրո-դոլար զույգի ճակատագիրը![]() 17 սեպտեմբերի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, աշխատանքն է սկսում ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայության (ԴՌԾ) Բաց շուկայում գործողությունների կոմիտեի մոնետար քաղաքականությանը նվիրված նիստը: 0,25 տոկոս գործող տոկոսադրույքի փոփոխություն չի սպասվում, բայց գլխավոր ինտրիգը դա չէ: Հարցն այն է, թե կսկսի՞ արդյոք Դաշնային ռեզերվային ծառայությունը կրճատել խթանման ծրագիրը՝ դրանով իսկ նպաստելով դոլարի վերականգնմանը: Հենց պարզության բացակայությունն էր այդ հարցում կասեցնում եվրոյի նվազման գործընթացը ԱՄՆ դոլարի համեմատ դեռ մեկ ամիս առաջ, երբ ակնկալվում էր, որ խթանման ծրագրից կհրաժարվեն արդեն սեպտեմբերին: Վաղը երեկոյան կհրապարակվի մոնետար քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ ԴՌԾ որոշումը, այդպիսով կփարատվի շուկայի մասնակիցների սպասողական վիճակը ամերիկյան արժույթի հեռանկարների վերաբերյալ: Եթե այս անգամ էլ Բեն Բերնանկեի գերատեսչությունը չխիզախի դուրս գալ ամերիկյան դոլարի քանակական մեղմացման ծրագրից, ապա դա կարող է խթանել միասնական եվրոպական արժույթի հերթական թանկացումը: Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ եթե 1,3340 մակարդակը չպահպանվի, եվրոն կարող է նվազել մինչև 1,3250 դոլար, վաճառել գերադասելի է 1,3340-ից սկսած: Սեպտեմբերի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.61 դրամ՝ սեպտեմբերի 16-ի համեմատ ավելանալով 0.20 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 547.24 դրամ՝ ավելանալով 3.09 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթի առք և վաճառք չի իրականացվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |