Կոնգրեսական Բրեդ Շնայդերը մտահոգված է Սիրիայի քրիստոնյաների ճակատագրով

Կոնգրեսական Բրեդ Շնայդերը մտահոգված է Սիրիայի քրիստոնյաների ճակատագրով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Իլինոյսի Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է նահանգից ընտրված կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը և Իլինոյսի АNC ղեկավար Կլոդ Հովհաննիսյանը:

«Կոնգրեսական Շնայդերին մոտ են մեր խնդիրները, և մենք շնորհակալ ենք նրան հիանալի հանդիպման համար: Հուսով ենք, որ առաջիկայում էլ կզարգացնենք մեր հարաբերությունները նրա հետ, որպեսզի նա լիովին պատկերացում կազմի ԱՄՆ հայ համայնքի խնդիրների մասին»,-ասել է Հովհաննիսյանը:

Քննարկման թեմա է հանդիսացել Պալատի հանուն ճշմարտության և արդարության թիվ 227 բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը: Հանդիպման հայ մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում հայերի ճակատագրի և Սիրիայի ժողովրդի անվտանգության վերաբերյալ:

Հանդիպմանը խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, Արցախի անկախությանն ու Կովկասում ադրբեջանական ագրեսիային առնչվող հարցերի մասին:

2013 թվականի մայիսին կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի գծով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոունը, Մայքլ Գրիմը ներկայացրեցին թիվ 227 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին օբյեկտիվ աշխատել կառուցողական և կայուն հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիակատար ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ այդ ոճրագործության արդար, ազնիվ ու համապարփակ միջազգային ճանաչման հիման վրա:

Photo: www.businessinsider.com
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---