Ավարտվել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը

Ավարտվել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խմբի մաս հանդիսացող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն (նախկինում «Ամերիա Ինվեստ») հայտարարում է, որ հաջողությամբ ավարտվեց «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին միացման գործընթացը, ինչի արդյունքում «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն ներկայումս հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Հայաստանի ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայությունների ոլորտում այս նշանակալի գործարքը վերահաստատում է տարածաշրջանի ֆինանսական ոլորտում «Ամերիա» ընկերությունների խմբի դինամիկ զարգացող առաջատար դառնալու ձգտումը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային կառավարման շուկայի զարգացման մեջ նշանակալի դեր ունեցող ընկերություններից էր, որն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ներդրումների և ակտիվների կառավարման նոր և հետագայում ընլայնման միտում ունեցող ծառայություններ:

Ներկայացված գործարքի շնորհիվ «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ, կընդլայնի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին, ինչպես նաև կապահովի նոր հաճախորդների զգալի ներհոսք առաջին փայատիրական ֆոնդին մասնակցելու համար, որի ներկայացումը շուկային նախատեսված է 2013 թ. 4-րդ եռամսյակում:

Միավորելով երկու կառույցների լավագույն փորձը` «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանում ներդրումային կառավարման ոլորտի զարգացման և իր հաճախորդների առավել արդյունավետ սպասարկման համար:

«Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն առաջարկում է ներդրումային կառավարման և խորհրդատվական ծառայություններ Կովկասյան տարածաշրջանում գործող ինստիտուցիոնալ հաճախորդներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Ընկերության նպատակն է ապահովել բոլոր շահառուների պահանջներին համապատասխանող եկամուտներ` հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հաճախորդների պահանջներին համապատասխանող ներդրումային լուծումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---