Եվրոն կայուն է Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո

Եվրոն կայուն է Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ շուկայի մասնակիցների հիասթափությունից հետո ԱՄՆ դոլարը լրջորեն զիջել է դիրքերը միասնական եվրոպական արժույթին: Այդպիսով, եվրոն կայուն աճ է ցուցադրում, որի համար լուրջ խոչընդոտներ այժմ չկան, և, չեն սպասվում մինչև Դաշնային ռեզերվային ծառայության հաջորդ նիստը: Իսկ այն փաստը, որ Անգելա Մերկելի կուսակցությունն այսօր հաղթել է Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, աջակցություն է միասնական եվրոպական արժույթին, քանի որ ներդրողներն ակնկալում են, որ Գերմանիան կշարունակի եվրոյի գոտում որդեգրած իր քաղաքականությունը:

Եվրոյի համար դրական ֆոնը հավանաբար շարունակություն կունենա երեքշաբթի օրը: Անշուշտ, արդյունաբերական արտադրության զգալի աճը եվրոյի գոտում հիմա անհրաժեշտ կլիներ միասնական արժույթին աջակցելու համար, սակայն նորությունները ԴՌԾ հիասթափությունների և Մերկելի հաղթանակի մասին առանց այդ էլ կլինեն մասնակիցների ուշադրության կենտրոնում մինչև շաբաթվա ավարտը, թույլ չտալով, որ եվրոն նվազի:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ տեխնիկական տեսակետից ակնկալվում է, որ աճը կշարունակվի դեպի 1,3570 ցուցանիշը, գերադասելի է գնել 1,3510-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 23-ին իրականացվել է 5,700 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 23-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.17 դրամ՝ սեպտեմբերի 20-ի համեմատ նվազելով 0.54 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 548.90 դրամ՝ նվազելով 1.01 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---