ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը

ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ պետությունների ղեկավարների Սոչիում կայացած հանդիպմանն ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: «Ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանը շահագրգռված է դիտորդի կարգավիճակ ստանալ»,-ասել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ ՇՀԿ-ն կարևոր ավանդ ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանման գործում»: «Հուսով եմ, որ կստանանք ձեր աջակցությունն այդ հարցում»,-դիմել է Հայաստանի նախագահն իր պաշտոնակիցներին:

Հայաստանը մտադիր է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, բայց դեռևս դիտորդի կարգավիճակով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չինացի պաշտոնակից Լի Կեցյանի հետ հանդիպման ավարտին: Կեցյանը հայտարարել է, որ Չինաստանը հարցը կքննարկի ՇՀԿ իր գործընկերների հետ:

Ավելի ուշ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում միանալ ՇՀԿ-ին, նշել է. «Հայաստանը մտնում է այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելքի մեջ, սահմանակից է Իրանին, և մասնակցությունն այդ ինտեգրացիոն ձևաչափին տրամաբանական է»: Ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ակնհայտ է, որ Երևանը պետք է ընդլայնի այդ ինտեգրացիոն գործընթացը: Մաքսային միությունը տնտեսական միություն է, ՀԱՊԿ-ը՝ ռազմական դաշինք, իսկ ՇՀԿ-ն՝ ռազմաքաղաքական, ավելի ճիշտ՝ ռազմատնտեսական:

Հետևաբար, Հայաստանն այդ հայտարարություններով հաստատում է ինտեգրման ուղղությունը այն ձևաչափերին, որոնց մասնակցում է Ռուսաստանը, հավելել է Մարտինովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ միջպետական ձևաչափի անդամների ավելացումը, անշուշտ, կհանգեցնի կազմակերպության ամրապնդմանը: «Երկրորդը՝ ՇՀԿ-ն նրա համար էլ ստեղծվել է, որ միավորի Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Չինաստանը, Ռուսաստանը»,- ասել է Ալեքսեյ Մարտինովը:

Շանհայի համագործակցության կազմակերպություն

Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին: Հիմնադիր անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Եվս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը եւ Շրի Լանկան ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---