Երևանում անշարժ գույքի 1 քառակուսի մետրը միջինը կարելի է ձեռք բերել 670 դոլարով

Երևանում անշարժ գույքի 1 քառակուսի մետրը միջինը կարելի է ձեռք բերել 670 դոլարով

PanARMENIAN.Net - 2013 թ. հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17 226 գործարք, ինչն ավելի է հունիսի ցուցանիշից 2,2 տոկոսով, իսկ 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 22,6 տոկոս:

2013 թ. հուլիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 61,2 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 21,7 %-ով, իսկ 2012թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 30,9 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի հուլիսին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 272,1 հազար դրամ (670 դոլար, 407 դրամ 1 դոլարի դիմաց փոխարժեքով), 2013 թ. հունիսի 272 հազարի համեմատ: Հաշվետու շրջանում Երևանում 1 քմ միջին շուկայական գինը ավելացել է 0,04 տոկոսով:

Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. հուլիսին 1 քմ արժեքը կազմել է 428 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 356,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 282 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 251 հազար դրամ, Ավան՝ 259 հազար դրամ, Էրեբունի՝ 249 հազար դրամ, Շենգավիթ՝ 255 հազար դրամ, Դավիթաշեն՝ 274,5 հազար դրամ, Աջափնյակ՝ 248 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (241 հազար դրամ) և Նուբարաշեն (152 հազար դրամ) վարչական շրջաններում:

2013 թ. հուլիսին Հայաստանի մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 416 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ ավելի է 27,2 %-ով և 14 տոկոսով ավելի է 2012 թ. հուլիսից: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013 թ. հուլիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013 թ. հունիսի համեմատ, աճել են 0,06 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---