Եվրոյի գոտին աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից և եվրոն աճի միտում է դրսևորում

Եվրոյի գոտին աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից և եվրոն աճի միտում է դրսևորում

PanARMENIAN.Net - Միասնական եվրոպական արժույթը միանգամայն հարմարավետ է իրեն զգում զբաղեցրած մակարդակում՝ ետ մղելով այս շաբաթ ամերիկյան մրցակցին: ԱՄՆ-ից հետաքրքիր նորությունների բացակայության պարագայում եվրոյին հավանաբար կհաջողվի պահպանել այժմյան դիրքերը, իսկ սպառողական ծախսերի ինդեքսով նորությունների հրապարակումն այսօր առանձնակի արժեք չի ունենա ամերիկյան դոլարի համար, քանի որ չի ազդի այս տարի ԴՌԾ գործողությունների վրա:

Երկուշաբթին բոլոր շանսերն ունի նշանավորվելու եվրոյի աճի նոր փուլով ԱՄՆ դոլարի հանդեպ: Եվրոյի գոտին աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից, Մերկելի կառավարությունը Գերմանիայում կանգուն մնաց, տարածաշրջանի արտադրական հատվածը կյանքի նշաններ է դրսևորում, ինչն ընդհանուր առմամբ շատ դրական ֆոն է ձևավորում և հիմք է տալիս եվրոյի արժեքի աճի համար: Դրական մակրոտնտեսական վիճակագրությունը տարածաշրջանում միայն խթան է հանդիսանում արժույթի աճի համար:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ եթե 1,3530 ցուցանիշը չպահպանվի, ակնկալվում է, որ միասնական եվրոպական արժույթը կնվազի մինչև 1,3440, առևտրային խորհուրդը կլինի վաճառել 1,3530-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 27-ին իրականացվել է 7,850 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.62 դրամ՝ սեպտեմբերի 26-ի համեմատ նվազելով 0,24 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 547.18 դրամ՝ նվազելով 0.37 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---