2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի գինը Հայաստանում չի փոխվել![]() 30 սեպտեմբերի 2013 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ: 2013թ. սեպտեմբերին՝ 2012թ. սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.3% գնաճ: Սեպտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ, հայտնոմ է Ազգային վիճակագրական ծառայությունը: 2013թ. սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, բենզինի գինը Հայաստանում չի փոխվել: Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 530 դրամով, «Պրեմիում» տեսակը՝ 500 դրամով, «Ռեգուլյարը»՝ 480 դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |