Եվրոն ներդրողների համար ավելի գրավիչ է դառնում

Եվրոն ներդրողների համար ավելի գրավիչ է դառնում

PanARMENIAN.Net - Երկուշաբթին շուկաներ էական նորություններ չբերեց: Հին մտահոգությունները ԱՄՆ պետպարտքի շեմի մասին առանձնապես չեն մտահոգում շուկայի մասնակիցներին, քանի որ խաղարկվող սցենարն արդեն բավականին հնացել է. անցյալ տարի պետպարտքի շեմի հարցը գրեթե համաշխարհային պրեմիերայի էր վերածվել: Բայց հարցը բարեհաջող լուծում ստացավ, և աչքի ընկնող ոչ մի բան տեղի չունեցավ: Նման մի բան էլ այս անգամ է սպասվում, սակայն, ենթադրվում է, որ բոլորը կպայմանավորվեն և առանցքային հարցը կրկին կդառնա խթանման կրճատման ծրագիրը:

Վաղը կհրապարակվեն ԵՄ-ում արտադրական հատվածի ու գործազրկության մասին տվյալները, վերջին ցուցանիշը կազմում է 12,1 տոկոս: Այդ ցուցանիշի նվազումը կարող է նոր խթան դառնալ եվրոպական արժույթի արժեքի աճի համար ԱՄՆ դոլարի համեմատ: Քանի դեռ խթանման կրճատումների թեմայի շուրջ շահարկումները կոնկրետ տեսք չեն ստացել, ներդրողների աչքերում առավել գրավիչ կլինի եվրոպական տնտեսությունը:

Forex Club-ը հետևյալ խորհուրդն է տալիս՝ գնի 1,3550 մակարդակի դեպքում, հնարավոր է, եվրոն նվազի մինչև 1,3450, գերադասում ենք վաճառել 1,3550-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 30-ին իրականացվել է 6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 30-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.29 դրամ՝ սեպտեմբերի 27-ի համեմատ աճելով 0.23 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 546.82 դրամ՝ ավելանալով 0,39 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---