Ավստրիական Զարգացման Բանկը 15 մլն դոլար կտրամադրի Ամերիաբանկին

Ավստրիական Զարգացման Բանկը 15 մլն դոլար կտրամադրի  Ամերիաբանկին

PanARMENIAN.Net - Ավստրիական Զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր`15 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին, որի 70%-ն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ 30%-ը` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվել է 8 տարի ժամկետով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 43%-ը և աշխատատեղերի զգալի մասը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումն էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը, ներքին ու արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում էնորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումներիամբողջական փաթեթ:

Oesterreichische Entwicklungsbank AG (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---