Բաքուն չի խորշում ակնհայտ ստից ու կեղծիքներից

Բաքուն չի խորշում ակնհայտ ստից ու կեղծիքներից

PanARMENIAN.Net - Չհասցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Երևան վերադառնալ ԵԽԽՎ նստաշրջանից, Ադրբեջանն անմիջապես որոշեց հերթական անգամ իրեն ցույց տալ ու մեղադրել նախագահ Սարգսյանին բոլոր մահացու մեղքերի մեջ՝ միաժամանակ ներկայացնելով սեփական նախագահին որպես խաղաղության մի աղավնու: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, օրինակ, հայտարարեց, որ Սարգսյանը «փորձում է մեղադրել Ադրբեջանին նրանում, որ նախագահ Ալիևը հայերին է համարում «թիվ մեկ թշնամին»: Այստեղ երկուսից մեկն է ճիշտ՝ կամ Ալիևի գաղափարախոսներից մեկը չգիտի, թե ինչ է խոսում իր շեֆը, կամ էլ, ինչպես միշտ, ուղղակի ստում է: Երկրորդն ավելի հավանական է: Էլնուր Ասլանովը հաստատ գիտի միջազգային հանրության արձագանքի մասին Ղարաբաղի վերաբերյալ Իլհամ Ալիևի մշտական հայտարարություններին՝ թե «կգնանք ու կվերադարձնենք»: Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ալիևն էր օրերս հայտարարել, որ Ադրբեջանը սպառազինվում է Հայաստանի հետ պատերազմի համար:

Ասլանովը բնականաբար ավելի հեռուն գնաց և հիշեց այն մասին, որ «Ադրբեջանում ապրում են շուրջ 30 000 հայեր, որոնց հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիներինը, երաշխավորված են Սահմանադրությամբ»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք նույնիսկ հայալեզու թերթեր ունեն: Հետաքրքիր է, ո՞ր թվին է ապրում Էլնուր Ասլանովը: Վերջին հայկական թերթը Ադրբեջանում փակվել է 1989 թվականին «ամենահանդուրժող ժողովրդի կողմից» հայերին զանգվածաբար բռնագաղթելու պատճառով:

Գրեթե ֆաշիզմի մեջ մեղադրելով Հայաստանին՝ Ասլանովը Բաքվի հակահայկական հիստերիան արդարացնում է նրանով, որ «Ադրբեջանը պաշտպանում է բոլոր քաղաքակիրթ հանրություններում պատմականորեն առկա գաղափարներն ու արժեքները և սեփական պետական շահերը, որոնք հիմնված են այդ նույն արժեքների վրա»: Այդ դեպքերում սովորաբար ասում են, որ գողն ինքն է իրեն մատնում:

Հարևան երկիրը, ինչպես դա արդեն տեսնում ենք ոչ թե միայն մենք, այլ նաև լուրջ քաղաքագիտական շրջանակները Կովկասից այն կողմ, անլիարժեքության բարդույդից է տառապում և Բաքվի բոլոր հայտարարություններն ուղղված են ինքնահաստատմանն ու սեփական հին ծագումը ապացուցելուն: Իրոք, այն ժողովուրդը, որը հստակ չի պատկերացնում, թե որտեղ են իր արմատները և որտեղից է նա սերում, սկսում է նրանից, որ յուրացնում է հարևան երկրների հողերն ու մշակույթը: Մի ժամանակ Բաքվում նույնիսկ հասել էին այն պնդումներին, թե ժամանակակից ադրբեջանցիները սերում են անմիջապես նեանդերթալյան մարդուց: Կովկասյան Ալբանիայի մասին, որը գտնվում է Դաղստանում, էլ չենք խոսում:

Եվ արդեն միանգամայն անընդունելի է հեգնանքը վերջերս կյանքից հեռացած մեծ դերասան Սոս Սարգսյանի հասցեին: Ասլանովը չվարանեց մեջբերել Վարպետի խոսքը. «Ղարաբաղը տարածք է ադրբեջանցիների համար, իսկ մեզ համար Սուրբ հայրենիք է»: Հանդուրժող ու քաղաքակիրթ ժողովրդին հարիր չէ անտեղի հիշատակել մահացածներին, ինչ համատեքստում էլ դա լինի: Ավելի լավ կլիներ Ասլանովը լռեր…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---