Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով զոհվել է հայազգի Հովիկ Կարդացողյանը

Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով զոհվել է հայազգի Հովիկ Կարդացողյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին հրթիռակոծվեցին Դամասկոսի խաղաղ Ապպասիին, Քասսա և Պապ Թումա շրջանները: Ըստ պաշտոնական տվյալների, հրթիռակոծության հետևանքով 8 մարդ է զոհվել, շուրջ երկու տասնյակը վիրավորել է: Մեծ նյութական վնաս է հասցվել: Այդ թաղամասերում բնակվում են նաև սիրիահայեր: Քասա շրջանում է գտնվում նաև հույն ուղղափառ Ս. Խաչ եկեղեցին, որը նույնպես նյութական վնաս է կրել:

Զոհվածների թվում է նաև 1958 թ. ծնված հայազգի Հովիկ Կարդացողյանը (Օքումուշեան), հայտնում է aztagdaily-ին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպ և Դամասկոս քաղաքներում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր շուրջ 80 հազարի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---