12 հոկտեմբերի 2013 - 12:36 AMT
G20 մասնակիցները լավատես են ԱՄՆ բյուջետային խնդիրների հանգուցալուծման հարցում

«Ֆինանսական քսանյակը» (G20) նախկինի պես մտադիր է որոշում կայացնել ԱՄՆ քվոտաների բաշխման բանաձևով մինչև տարեվերջ, չնայած նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը, որը զբաղված է բյուջետային խնդիրների լուծմամբ, մինչ օրս չի վավերացրել զարգացման միջազյային ինստիտուտի ֆինանսական կառուցվածքի նախորդ բարեփոխումը: Այս մասին ասվում է քսանյակի Վաշինգտոնում կայացած ֆինանսների նախարարների ու ԿԲ նախագահների հանդիպման ամփոփիչ կոմյունիկեի մեջ:

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք, ինչպես ԱՄՀ անդամները, քվոտաների բանաձևի շուրջ համաձայնության հասնելուն և քվոտաների համընդհանուր վերանայումը մինչև 2014 հունվարն ավարտելուն, ինչպես դա որոշվել էր Սեուլի գագաթաժողովում և հետո հաստատվել Կաննում, Լաս Կաբոսում ու Սանկտ Պետերբուրգում»,-ասվում է կոմյունիկեում:

Քվոտաների բարեփոխման արդյունքում ԱՄՀ երկրները պետք է արտացոլեն անդամ երկրների տեսակարար կշիռը համաշխարհային տնտեսության մեջ: Մասնավորապես, բարեփոխման արդյունքում պետք է զգալիորեն աճի ԲՐԻԿՍ երկրների մասնաբաժինը ԱՄՀ-ում:

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կարծիք է հայտնել, որ «քսանյակը» կկարողանա առաջընթացի հասնել այդ հարցում ԱՄՆ բյուջետային ճգնաժամի հանգուցալուծումից հետո: «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ առաջարկությունները քվոտաների 14-րդ վերանայման մասին չվավերացվեցին ԱՄՆ Կոնգրեսում»,-ասել է ՌԴ ֆինանսների նախարարն ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Իրավիճակն այնտեղ (ԱՄՆ Կոնգրեսում) բյուջեի ու պարտքի հետ կապված բարդ է: Քվոտաների ժամանակը չէ: Այնուամենայնիվ, մենք ըմբռնումով ենք մոտենում այդ իրավիճակին և հուսով ենք, որ վավերացման մասին հարցը կլուծվի մոտ ապագայում»,-ասել է Սիլուանովը:

Միաժամանակ «ֆինանսական քսանյակը» մատնանշում է շտապ միջոցների ընդունման անհրաժեշտությունը ԱՄՆ բյուջետային խնդիրների լուծման ուղությամբ, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:

«ԱՄՆ-ն պետք է շտապ միջոցներ ձեռնարկի, ուղղված անորոշության վերացմանը ֆինանսաբյուջետային ոլորտում»,-ասվում է փաստաթղթում:

«Ըստ մեր ամերիկացի գործընկերների հայտարարության, մենք հուսով ենք, որ շուտով այդ հարցը կհանգուցալուծվի: Կա որոշակի ամսաթիվ՝ հոկտեմբերի 17, մինչ այդ օրը պետք է լուծել պետպարտքի վերին շեմի մասին հարցը»,-ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ամփոփիչ մամլո ասուլիսում:

Նա որոշել է, որ «քսանյակի» մասնակիցները քննարկել են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: «Սակայն ընդհանուր առմամբ լավատեսությունն այդ հարցում գերակշռում է»,-ասել է նա: