Հանս Յոհան Շմիդտ. Ափսոս, որ Երևանում աշխատող դիվանագետներին չի թույլատրվում այցելել Ղարաբաղ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Առաջին անգամ եմ Լեռնային Ղարաբաղում և ուրախ եմ, որ այս տարիներին վերջապես կարողացա այցելել այստեղ: Ինչպես ձեզ հայտնի է, Երևանում աշխատող դիվանագետներին չի թույլատրվում այցելել Ղարաբաղ: Ափսոս, որ այդպես է»,- հայտարարել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհան ՇմիդտնԱրցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հոկտեմբերի սկզբին Շմիդտը մասնակցել է Ստեփանակերտում «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով գիտաժողովին: Ըստ գերմանացի դիվանագետի, իրավիճակն և զարգացումները ճիշտ գնահատելու համար հարկավոր է դրանց տեղում ծանոթանալ: Խոսքն անվտանգության հարցերի, ժողովրդի վիճակի մասին է: Եթե այստեղ ընտրություններ են, անհրաժեշտ է ներկա գտնվել իրական տպավորություն ստանալու համար: «Նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են հազվադեպ այցելում Ղարաբաղ: Կան նաև այլ փորձագետներ ու կենտրոններ: Նրանց ներկայացուցիչներն էլ ավելի հազվադեպ են այստեղ լինում»,- նշել է նա: Ինչ վերաբերում է ԵՄ գործունեությանը, ապա նախկին դեսպանը հայտարարել է, որ տարածաշրջանի պետությունների հետ հարաբերություննում կազմակերպությունը նույնպես առաջնայնություններ ունի: Անշուշտ, պաշտոնապես դա չի հայտարարվում, սակայն ոչ պաշտոնական մակարդակով ոչ ոք չի հերքում նման գերակայությունների առկայությունը: Բայց այս փուլում, ըստ Հանս Յոհան Շմիդտի, առավելագույն մտահոգությունն առաջացնում է սպառազինությունների մրցավազքը: «Ինձ ամենից շատ մտահոգում է սպառազինությունների մրցավազքը: Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություններ ունի և, ըստ իս, անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը բավականաչափ կոշտ չարձագանքեց, երբ Ադրբեջանի ու Իսրայելի միջև 1 մլրդ դոլարի սպառազինություն գնելու համաձայնություն կնքվեց: Անթույլատրելի է նաև, որ Ռուսաստանն Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք հանձնեց: Դա չի նպաստի ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը»,- ասել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանը: Ստեփանակերտում տեղի ունեցած «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» միջազգային գիտաժողովին մասնակցել է և ելույթ է ունեցել նաև Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Նա հիշեցրել է, որ 20-ականներին հայերը կազմել են Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը, հետո ԽՍՀՄ ժողովրդագրական քաղաքականության արդյունքում 80-ականներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 72 տոկոս: Գերմանացի դիվանագետը նշել է, որ ադրբեջանցի փախստականները պատանդներ են և օգտագործվում են քաղաքական նպատակներով: Նրանք չեն ինտեգրվում, այլ օգտագործվում են որպես ճնշման լծակ, հավելել է նա: Հոկտեմբերի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում աշխատանքները սկսեց «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Գիտաժողովին ներկա են անվանի ու հեղինակավոր գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ և փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |