Asbarez. Ալի Բաբաջանի ելույթը Լոս Անջելեսում սուտ է սկզբից մինչև վերջ![]() 23 հոկտեմբերի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Լոս Անջելեսի Միջազգային հարցերի խորհրդում (LAWAC), Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ստել է Թուրքիայի տնտեսական առաջընթացի, տարածաշրջանում երկրի դերակատարության ու Հայ-թուրքական արձանագրությունների մասին: Բաբաջանը ներկայացրել է բարգավաճող Թուրքիայի պատկերը, որը միանգամայն հեռու է իրականությունից, գրում է Asbarez-ը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) Հոգաբարձուների խորհրդի անդամ Լևոն Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ Բաբաջանը բնութագրել է հայ-թուրքական արձանագրությունները որպես հարաբերություններին եռամիասնական մոտեցում, ներառյալ ղարաբաղյան կարգավորումը: Փաստորեն, արձանագրություններն ու հետագա բոլոր հայտարարությունները ցույց տվեցին, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումն անհնար է: Բաբաջանը պատմել է ներկաներին, որ գաղտնի բանակցությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև սկսվել են դեռ 2007 թվականին, Շվեյցարիայի միջնորդությամբ, և հայտարարել է, որ երկու երկրները համաձայնվեցին «1915 թվականի իրադարձությունների», այսինքն Հայոց ցեղասպանության, վերաբերյալ հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի բացակայության պայմաններում, ինչը կհանգեցներ տարածաշրջանային կայունության, գործընթացը փակուղի մտավ: Բաբաջանն ասել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին եղել են ողբերգական իրադարձություններ, սակայն Թուրքիայի կառավարությունը ոչ մի ապացույց չունի, դրանք ցեղասպանություն համարելու համար: Բաբաջանի խոսքը հատուկ մշակված էր հանգստացնելու համար, ինչպես ինքն էր կարծում, ոչինչ չկասկածող ունկընդրին: Այնուամենայնիվ, լսարանի հարցերը ցույց տվեցին, որ նրանք ավելի իրազեկ են թուրքական քաղաքականության ընթացիկ միտումներին: Իր ողջ ելույթի ընթացքում Բաբաջանն ասել է, որ Թուրքիան հաջողությունների է հասել ժողովրդավարացման գործում, վերագրելով դա տնտեսական աճին և անտեսելով շարունակական միջազգային քննադատությունը լրագրողների, ազգային փոքրամասնությունների ու այլախոհների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ: LAWAC նախագահ Թերի Մաքքարթին գովել է Թուրքիային տնտեսական աճի համար ու բերել է բասկետբոլիստ Քոբի Բրայանթի օրինակը, որը դարձել է Turkish Airlines-ի դեմքը: Հոկտեմբերի 21-ին շուրջ 200 մարդ էր հավաքվել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի դեմ բողոքի ցույցի Լոս Անջելեսում: Ակցիան կազմակերպել էր Հայ երիտասարդական միությունը (AYF): Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |