Պուտինը խոստացել է Բելառուսին ու Ղազախստանին բազմամիլիարդանոց արտոնություններ ՄՄ գծով![]() 26 հոկտեմբերի 2013 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովը Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի գործընկերներ Բելառուսին ու Ղազախստանին բազմամիլիարդանոց արտոնությունների խոստումներ բերեց՝ Մոսկվայի հանդեպ լոյալ վերաբերմունքի դիմաց: Ռուսաստանը մտածում է Բելառուսի նավթամշակող գործարանների բեռնվածությունը հումքով չորրորդ եռամսյակում ավելացնելու ուղղությամբ և պատրաստ է ժամանակի հետ հրաժարվել Բելառուսին ու Ղազախստանին ներկայացվող ռուսական նավթի մաքսազերծման եկամուտները պահանջելուց «զիջումների» դիմաց: Այդ մասին գագաթաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հոկտեմբերին Լուկաշենկոն ապշեցրեց ՌԴ պաշտոնյաներին՝ հայտարարելով, թե Պուտինը խոստացել է նրան չեղյալ համարել 4 մլրդ դոլարի ամենամյա գանձումը ՌԴ բյուջե նավթամթերքի համար արտահանման տուրքերի տեսքով, որն արտադրվում է բելառուսական գործարաններում ռուսական հումքից: ՌԴ պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները պնդում էին, որ նման զիջումն անհնար է, չէ որ ՌԴ-ն առանց այդ էլ հազիվ է ծայրը ծայրին հասցնում շռայլ նախընտրական խոստումներից հետո: Սակայն ԽՍՀՄ օրինակով տնտեսական դաշինքի կազմավորումը առաջ տանող Պուտինը համաձայնություն է տվել Լուկաշենկոյի խնդրանքին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ռուսական նավթը վերամշակվում է երկու բելառուսական ՆՄԳ-ում՝ Մոզիրի և Նովոպոլոցկի, որոնց տարեկան հզորությունը կազմում է մոտ 22 մլն տոննա: Ղազախստանը, տարեկան արդյունահանելով մոտ 80 մլն տոննա նավթ, ստանում է Ռուսաստանից ներքին շուկայի համար առանց մաքսատուրքերի վճարման մոտ 6 մլն տոննա հումք և 2,1-2,6 մլն տոննա նավթամթերք: Սակայն փոխհատուցման մեխանիզմը տուրքերի դիմաց մինչ օրս չի գործում, ի տարբերություն բելառուսական սցենարի: Այն դեպքում, երբ Մինսկը հաջողությամբ հատուցում է Մոսկվային հումքի մաքսազերծ առաքումները, Աստանայի հետ ՌԴ-ն փոխզիջման չի կարողանում հասնել: Արդյունքում, ըստ շուկայի մասնակիցների գնահատականի, 2012 թվականին ռուսական բյուջեն զրկվեց արտահանման արդյունքում ստացվող 1,8 մլն տոննա ղազախական նավթից: 2013 թ. կորուստների մասին տվյալներ չկան: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանը Ղազախստան է առաքել մոտ 5 մլն տոննա նավթ (ըստ ՌԴ էներգետիկայի նախարարության) և 2 մլն տոննա նավթամթերք, ըստ երկաթուղայինների վիճակագրության: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |