Բարգավաճող երկրների ցանկում Հայաստանը 95-րդն է 142 երկրներից![]() 31 հոկտեմբերի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Legatum Institute կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաբարգավաճող երկրների Prosperity Index ամենամյա վարկանիշը: Հայաստանը ցուցակում 95-րդն է 142 երկրներից: 2012 թվականի վարկանիշի համեմատ Հայաստանն այս տարի բարելավել է իր դիրքը երեք կետով: Հետազոտության արդյունքները հիմնված են 90 ցուցանիշների համեմատության վրա, որոնք բաժանված են 8 առանձին խմբերի՝ էկոնոմիկա, ձեռնարկատիրության պայմաններ, պետկառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձի ազատություններ և հանրային կապիտալ: Տնտեսական վիճակով Հայաստանը հայտնվել է 116-րդ տեղում, ձեռնարկատիրության պայմաններով՝ 75-րդ, պետկառավարման՝ 89-րդ, կրթության՝ 42-րդ, առողջապահության՝ 87-րդ, անվտանգության՝ 65-րդ, անձի ազատության՝ 117-րդ, հանրային կապիտալով՝ 129-րդ: Ինչպես հայտնում է Delfi-ին, այս տարվա առաջատարն է Նորվեգիան, որը չի զիջում իր առաջին տեղը ոչ ոքի 2010 թ. առաջին վարկանիշից սկսած: Երկրորդ տեղում է Շվեյցարիան, որը 2012 թ. 9-րդն էր: Հնգյակում են նաև Կանադան, Շվեդիան ու Նոր Զելանդիան: Երեք նախորդ տարիներին երկրորդ տեղը զբաղեցնող Դանիան այժմ նահանջել է 6-րդ տեղը: Եվրոպայում ամենացածր ցուցանիշը Բոսնիա և Հերցոգովինայում է՝ 97-րդ տեղը: Աշխարհում ամենավատ դիրքերն ունեն Աֆղանստանը՝ 139 հորիզոնական, Կոնգոն՝ 140, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ 141, Չադը՝ 142-րդ տեղը: Ըստ վարկանիշի, Ռուսաստանը 61-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81, Վրաստանը՝ 84, Թուրքիան՝ 87: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |