Հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի գործադրումն է (թարմացված)

Հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի գործադրումն է (թարմացված)

PanARMENIAN.Net - Երևանում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Վանաձորում, Աշտարակում նոյեմբերի 2-ի առավոտյան խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, համակարգի աշխատանքի խափանման պատճառն ընկերության աշխատանքը չէ: Համակարգի աշխատանքը խափանվել է էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից:

«Խնդիրների մասին տեղեկություններ դեռևսչկան, սակայն նախարարությունը խոստացել է պարզել ստեղծված իրավիճակի պատճառներն ու տեղեկություններ ներկայացնել մեկ ժամվա ընթացքում»,-ասաց նա:

Որոշ տեղերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, աշխատանքները շարունակվում են:

Էներգետիկայի նախարարությունում տեղեկություններ չտրամադրեցին ստեղծված իրավիճակի մասին, իսկ մամուլի քարտուղարի հեռախոսը լռում էր:

Ավելի ուշ ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրել է, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այժմ էներգետիկայի նախարարությունում արտահերթ նիստ է:

Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը, ժամը 10:26-ին արդեն իսկ վերականգնվել էր Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ժամը 11:30-ին` հանրապետության էլեկտրաէներգիա սպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը:

Այս պահին շարունակվում են աշխատանքները մյուս սպառողների էլեկտրամատակարարումը ևս վերականգնելու համար: Միաժամանակ ընթանում է նաև մասնագիտական քննություն` կատարվածի պատճառները պարզելու և հետագայում նման խնդիրներից խուսափելու համար»:

Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը, որը հոսանքազրկման պատճառով խափանվել էր:

Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Մ.Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտներն էլեկտրաէներգիա ունեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---