Իրանը պնդում է` ՀՀ-ում էլեկտրամատակարարման խափանումն երկրի էլեկտրահամակարգից անջատումից չէր

Իրանը պնդում է` ՀՀ-ում էլեկտրամատակարարման խափանումն երկրի էլեկտրահամակարգից անջատումից չէր

PanARMENIAN.Net - Երևանում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Վանաձորում, Աշտարակում նոյեմբերի 2-ի առավոտյան խափանվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Ըստ աղբյուրի, Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 22-ին 54 օրով կանգնեցվել է պլանային վերանորոգման, վառելիքի լիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով: Մինչ ԱԷԿ-ի միացումը Հայաստանն էլեկտրաէներգիա էր ստանում Իրանից: Երկու երկրների էներգահամակարգերի մեկուսացման արդյունքում հաճախականությունը էներգահամակարգում նվազել էր մինչև 45 Հերց, արդյունքում էլեկտրաէներգիա սպառողներից շատերը հոսանքազրկվել էին:

Ավելի ուշ ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրեց, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը:

Անցած շաբաթ օրը. առավոտյան հանրապետության գրեթե ողջ տարածքի հոսանքազրկումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց նրանով, որ մեր էներգահամակարգը անջատվել է իրանական համակարգից։ Նա տեղեկացրեց Աժ-ում 2014 թ. բյուջեի լսումների ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, որ փորձագիտական հանձնաժողովը ծրագիր կմշակի, ուղղված ռիսկերի նվազեցմանը էլեկտրամատակարարման խափանումների հետ կապված: Ըստ նրա, վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ էներգահամակարգը կարող է արագ վերականգնվել, սակայն դա չի ապահովագրում նման ֆորս-մաժորային իրավիճակներից ապագայում: «Մեր համակարգը հնացել է, հարկավոր է ժամանակ և ներդրումներ այն արդիականացնելու համար: Վթարից ուղիղ երկու րոպե հետո Իրանում խնդիրը լուծված էր, քանի որ Իրանի էներգետիկ համակարգը մերից հզոր է: Հայաստանում ամբողջական վերականգնումը տևեց 3-3,5 ժամ»,-ասել է նա:

Մովսիսյանը հորդորել է նաև չչափազանցնել, քանի որ «արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել», իսկ Հայաստանն ամբոջությամբ զրկվեց էլեկտրամատակարարումից, քանի որ ԱԷԿ-ը վերանորոգման էր կանգնեցված, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Դա տեխնիկական խնդիր էր, որը ծագել էր իրանական կողմի հետ»,- ասաց նախարարը:

Սակայն Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դա պայմանավորված չէ իրանի էներգահամակարգից անջատվելով։ «Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,– ասել է տնօրենը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---