Փորձագետներ. Ելիսեյան պայմանագիրը կօգնի հայ-թուրքական հարաբերություններին

Փորձագետներ. Ելիսեյան պայմանագիրը կօգնի հայ-թուրքական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Şehir համալսարանն Ելիսեյան պայմանագրի 50-ամյակին նվիրված երկօրյա խորհրդաժողով էր կազմակերպել: «Հայ-թուրքական հարաբերությունները ֆրանս-գերմանական համաձայնագրի լույսի ներքո» խորագրով խորհրդաժողովին մասնակցել են թուրք գիտնականներ ու մտավորականներ:

Ըստ համալսարանի դասախոս Ֆերհադ Քենթելի, գերմանացիներն ու ֆրանսիացիները միասին են գրել իրենց պատմությունը, նա հորդորել է հայերին ու թուրքերին նույն կերպ վարվել: «Մենք պետք է միշտ հիշենք, որ թուրքերն ու հայերը միասին են ապրել Անատոլիայում»,- ասել է նա:

Ինչպես հայտարարել է Մուզաֆեր Շենելը, թուրքերն ու հայերը պատրաստ են հաշտեցման, և նույնիսկ եթե պետությունը «կարմիր գծեր» ունի, ժողովուրդը կարող է օգնել հաշտեցմանը: «Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմներն Եվրոլայում թշնամանքի ու ավերածությունների հիմնական պատճառն էին, սակայն 1963 թվականի Ելիսեյան համաձայնագիրը վերջ դրեց թշնամանքին: Մեր նապատակն է, որպեսզի մարդիկ իրենց հարց տան՝ Ելիսեյան պայմանագրի օրինակով ի՞նչ կարող ենք անել գոյակցության ու հաշտեցման համար: Պատմությունը ցավոտ է, բայց մենք կարող ենք անել այնպես, որ դարձնենք այն կեցության մշակույթի մի մասը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին քայլը կարող է դառնալ ուսանողների փոխանակումը, գրում է Hurriyet Daily News-ը:

1963թ.–ի հունվարի 22–ին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի և Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի միջև հաշտության և բարեկամության մասին Ելիսեյան պայմանագիրստորագրվեց: Այն Բեռլինի և Փարիզի հետպատերազմական պատմությունումկարևոր նշանաձող է: 1988 թվականին ԳԴՀ կանցլեր Հելմուտ Կոլն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը որպես համալրում պայմանագրին հիմնեցին պաշտպանության ու անվտանգության խորհուրդներ, ինչպես նաև տնտեսական, ֆինանսական ու արժութային քաղաքականության գծով խորհուրդներ: Իսկ վերջին 10 տարում յուրքանչյուր երկրում երկու տարին մեկ անցկացվում են նախարարների համատեղ խորհրդակցություններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---