Օտարերկրացիներին կարող են արգելել առանց վիզայի գտնվել Ռուսաստանում 90 օրից ավելի

Օտարերկրացիներին կարող են արգելել առանց վիզայի գտնվել Ռուսաստանում 90 օրից ավելի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը ուղղումներ է պատրաստել, որ ներկայացվելու են Պետդումայում, նպատակ ունենալով միգրանտների ադապտացման գործում ներգրավել ոչ առևտրային կազմակերպություններին (ՈԱԿ): Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», պետական սահմանային հանձնաժողովը Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ նախաձեռնել է շտկումների մշակում, որոնք կպարտավորեցնեն ՌԴ մուտք գործող բոլոր ներգաղթյալներին բուժապահովագրություն ստանալ: Կփոխվեն նաև ՌԴ-ում ժամանակավոր կեցության կանոնները՝ առանց վիզաների և աշխատանքի թույլտվության ՌԴ-ում կթույլատրվի գտնվել 90 օրից ոչ ավելի «կեսամյա ժամկետի շրջանակում»:

Եթե Պետդուման ընդունի այդ ուղղումները, ապա սոցիալական ուղղվածություն ունեցող ՈԱԿ թվին կդասվեն այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են «ներգաղթյալների ադապտացիայով և ինտեգրմամբ»: Դա թույլ կտա նրանց պետական աջակցություն ակնկալել, այդ թվում նաև դրամաշնորհների միջոցով: ՈԱԿ-ի ներգրավումը խնդրի լուծման հարցում նախատեսված է նաև ՌԴ ազգային քաղաքականության ռազմավարության մեջ: Նախատեսվում է նաև շրջաններում ստեղծել «ադապտացիոն դասընթացներ ներգաղթյալների և նրանց երեխաների համար, որտեղ նրանք կուսամնասիրեն ռուսաց լեզու, ՌԴ ժողովրդների պատմությունն ու մշակույթը, օրենսդրության հիմքերը»:

Նոյեմբերի 11-ին ներգաղթյալների խնդիրը դարձավ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պետական սահմանային հանձնաժողովի նախագահության նիստի քննարկման առարկան: Արդյունքում Միգրացիայի դաշնային ծառայությանը հանձնարարվեց մինչև 2015 թվականը մշակել «ներգաղթյալի անձը հաստատող էլեկտրոնային վկայականի ստեղծման ու ներմուծման հարցը»: Իսկ առաջիկայում՝ առաջարկություններ պատրաստել «կանոնների նորմատիվ ամրագրման» մասին, որի համաձայն առանց վիզա ՌԴ մուտք գործելու և աշխատելու թույլտվություն ունեցող օտարերկրացիները կկարողանան երկրում մնալ 90 օրից ոչ ավելի «կեսամյա ժամկետի շրջանակում»:

Ռոգոզինի հանձնաժողովը նաև հանձնարարել է առողջապահության նախարարությանը օրինագիծ նախապատրաստել, որով «պարտադիր բուժապահովագրություն կպահանջվի ՌԴ մուտք գործելու համար», ինչպես նաև սահմանել մի մարմին, որը կվերահսկի գործընթացը: Ֆինանսների նախարարությունն ու Ռուսաստանի բանկը, ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի հետ համատեղ պետք է որոշի նման փաթեթների ձևը, հատկացման կարգն ու գործողության ժամկետը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքում հրապարակված տվյալների, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացի է միգրացիոն հաշվառման կանգնել ՌԴ տարածքային մարմիններում, 2 701 ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն: 11 627-ը ստացել է ՌԴ-ում բնակվելու ժամանակավոր թույլտվություն, 9 673-ին տրվել է բնակվելու իրավունք: Հաշվետու շրջանում ՀՀ 31 000 քաղաքացի աշխատելու իրավունք է ստացել Ռուսաստանում, որից 47,30 տոկոսը շինարարության ոլորտում, 20,60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 13,70 տոկոսը՝ տրանսպորտի ու կապի ոլորտում, 3,6 տոկոսը՝ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---