Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մերձեցումը չի նշանակում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հեռացում

Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մերձեցումը չի նշանակում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հեռացում

PanARMENIAN.Net - «Ուկրաինան Եվրոպային է պատկանում, և ոչ միայն աշխարհագրական առումով, առանց նրա Արևելյան գործընկերության ծրագիրն այդքան տպավորիչ չի լինի»,- հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ vieuws.eu-ին տված հարցազրույցում: Նա հավաստիացրել է, որ ԵՄ հետ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մերձեցումը չի նշանակում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հեռացում: Լինկյավիչուսը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: Մինչ այդ ասվել էր նաև, որ Եվրամիության միջև Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ բաժինը դատարկ է:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---