Դավութօղլու. Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը Կովկասում կայունություն կհաստատի

Դավութօղլու. Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը Կովկասում կայունություն կհաստատի

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտագործնախարար Ահմեդ Դավութօղլուի Վաշինգտոն այցի շրջանակում քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններին անդրադարձել են Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական տարաձայնություններին, գրում է trtrussian-ը:

«Վերջին 3 օրերին բանակցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք շուտով հանդիպելու են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իր հերթին թուրք նախարարը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի: «Գոհ եմ, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան միասնական դիրքերից են մոտենում ղարաբաղյան կարգավորմանը: Խնդրի հանգուցալուծման դեպքում Կովկասի տարածաշրջանում կայունությունը կվերականգնվի»,- ասել է Դավութօղլուն, հայտնում է VOA News-ը:

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---